Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: Հայտնում է Հետքը։
Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ:
Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել է հունիսի 17-ի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները։
Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն Վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը:
Դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավվել է որպես երրորդ անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է Գլխավոր դատախազության վրա։
Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին: