Հետևեք մեզ։

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

14:12, 19 հունիս 2026
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Իրանը խնդրել է երաշխիքներ, որ Լիբանանում ռազմական գործողությունները կավարտվեն, նախքան Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին CNN-ին ասել է գործին ծանոթ դիվանագետը։

«Իրանցիները խնդրել են երաշխիքներ, որ Լիբանանում ռազմական գործողությունները կավարտվեն՝ ինչպես նշված է ստորագրված համաձայնագրում», - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ «միջնորդները ներկայում աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ»։

Աղբյուրը հավելել է, որ նախատեսված բանակցությունները ժամանակավորապես հետաձգվել են՝ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածներից հետո՝ առանց հստակեցնելու, թե երբ կարող են դրանք վերսկսվել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները