Հետևեք մեզ։

Հայկական ելակը թուրքական չի ներկայացվում և Վրաստանի տարածքով ՌԴ չի մատակարարվում. Վրաստանը հերքել է

14:30, 19 հունիս 2026
Հայկական ելակը թուրքական չի ներկայացվում և Վրաստանի տարածքով ՌԴ չի մատակարարվում. Վրաստանը հերքել է

Վրաստանի գյուղնախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե հայկական ելակը ՌԴ է մատակարարվում Վրաստանի տարածքով։

 

«Նման հրապարակումները կրում են շահարկողական բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր՝ իշխանական միջանցքներում պարծենում են, թե «հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան»։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները