Ինչպես տեղեկանում ենք մտավորական Վրեժ Սարուխանյանի էջից, մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանը․
Մեր ժողովրդի հոգևոր արժեքները ներկայացնելու ազգօգուտ գործունեություն ծավալեց։ Այսօր և միշտ Հայոց մշակույթի ոսկե ֆոնդում են Ռիտա Շառոյանի հեղինակային «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի տասնյակ գանձերը։ Իր խոստովանությամբ՝ «Նպատակ ունեմ այս ֆիլմերի միջոցով նոր ժամանակների մարդուն շարունակաբար ծանոթացնել մեր ազգային մշակույթի բյուրեղյա գանձերին»։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանի բացառիկ հարցազրույցները տիեզերքի գաղտնիքների տիրակալ Գրիգոր Գուրզադյանի և տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի հետ բացառիկ հարցազրույցներն ու այլ հրապարակումները դասագրքային արժեք են ժուռնալիստների համար։ Նա արժանացել է բազում պարգևների, բայց ամենաարժեքավորը իրեն ճանաչողների սերն ու ապրեցնող ջերմ հուշերն են։
Հ․Գ․ Հոգեհանգիստը կլինի հունիսի 19-ին ժամը 17-20-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն տեղից ժամը 13։00-ին»։