«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։
«Մեր համոզմամբ այն խախտումները, որոնք առկա են եղել և՛ քվեարկության օրը, և՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կումուլյատիվ (գումարային) ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա, և չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը»,- նշեց կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Ավելի վաղ դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը։