Հետևեք մեզ։

Միջնորդելու ենք, որ որոշ դատավորներ չմասնակցեն ՍԴ ներկայացված դիմումի քննությանը. Արամ Վարդևանյան

16:10, 19 հունիս 2026
Միջնորդելու ենք, որ որոշ դատավորներ չմասնակցեն ՍԴ ներկայացված դիմումի քննությանը. Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։

Լրագրողների հետ զրույցում Վարդևանյանն ասաց, որ դիմումը բաղկացած է 84 էջից, բավականին ծավալուն դիմում է։

«Ուժեղ Հայաստան»-ն ընդգծում է երկու տարբերակ՝ կա՛մ նշանակել 2-րդ փուլ, կա՛մ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը կարծում է, որ ՍԴ կազմում կան դատավորներ, որոնք անհնար է, որ մասնակցեն դիմումների քննությանը։ Վարդևանյանն անուններ չտվեց, բայց վստահեցրեց՝ միջնորդելու են, որ այդ դատավորները չմասնակցեն դիմումների քննությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները