Հետևեք մեզ։

42-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

08:19, 05 հուլիս 2023
42-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

Հուլիսի 5-ին, ժամը 00:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ կանխել են քաղաքացու (Խ․ Հ․, ծնված 1981 թ) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։