Հետևեք մեզ։

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

10:26, 20 հունիս 2026
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
 
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
 
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները