Հետևեք մեզ։

Շիրակի մարզում հաշվում են կարկտահարության վնասները

12:11, 20 հունիս 2026
Շիրակի մարզում հաշվում են կարկտահարության վնասները

Շիրակի մարզում հաշվում են կարկտահարության վնասները։ Մարզպետարանից հայտնում են, որ մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։

 

Վնասների գույքագրում իրականացվում է տեղում՝ յուրաքանչյուր համայնքում։ Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։

 

Երեկվանից սոցցանցերում տարածվում են Շիրակի մարզի բնակիչների տեսանյութերը, պատկերավոր՝ կարկուտի ու դրա վնասների չափերը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները