Զարուհի Փոստանջյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Զարուհի Փոստանջյանը դատարանի պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տվյալները, հրապարակային ներողություն խնդրել, փոխհատուցման պահանջ ևս ներկայացվել է։
«Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես. էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… »,- հայտարարել է նա՝ հավելելով, որ եթե այդ գործիչները ժամանակին չգնային նախապես գործարքի, ապա հեղափոխությունը կլիներ ոչ թե 2018-ին, այլ շատ ավելի վաղ»,- հայտարարել էր Փաշինյանը, ապա, դիմելով Փոստանջյանին, նշել․ «Ընդհանրապես հետո պարզվեց, որ դու, քո շեֆը՝ Րաֆֆին, Ռոբին ու Սերժին ծախված եք։ Ժողովրդին առաջնորդում էիք գիտակցված դեպի կործանում։ Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբից, որ ժողովրդին ամեն անգամ տանեք պարտության։ Այդ հեղափոխությունը 2018-ին չէր լինի, այլ կլիներ 2003-2004-ին, եթե Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, Զարուհին և իրենց նման ստահակները նախապես գործարքի տարած չլինեիք ժողովրդին։ Ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որ էս ժողովրդին ամեն անգամ տարել է դեպի պարտություն»։