Հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։
Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին
14:16, 20 հունիս 2026