Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են արտրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված Honda-ի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։
Պարզում են արդյո՞ք նշված միջադեպից հետո հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե՞ ոչ։