Հունիսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:03-ին, Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: