Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին:
«Կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետև որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են և առաջին հերթին երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ քաղաքում բազմաթիվ խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված: Ժամկետների և աշխատանքի որակի հետ կապված մեր վերահսկողությունը պետք է շատ ինտենսիվ լինի»,- նշել է Ավինյանը: