Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈւ-ն  Շուշիի և  Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը

10:17, 05 հուլիս 2023
Ադրբեջանի ԶՈւ-ն  Շուշիի և  Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը

Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը  00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն  Շուշիի և  Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ 

Հայկական կողմը կորուստներ չունի։ 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։