Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 22–ի վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը կին է, նա եղել է «Գազել»–ում, որով տեղափոխում էին աշխատողներին. նրանք գնում էին ծիրան հավաքելու։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Արտենի գյուղի բնակիչներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։