Հետևեք մեզ։

Քաղաքապետարանի նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից և մայրաքաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազի. Ավինյան

12:07, 22 հունիս 2026
Քաղաքապետարանի նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից և մայրաքաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազի. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից և մայրաքաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազի։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևան քաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազի, բայց որպեսզի դա տեղի ունենա, հանրային տրանսպորտը պետք է շարունակաբար ավելի ու ավելի հարմարավետ դառնա»,- ասել է Ավինյանը։

Նիստի ընթացքում քաղաքապետին զեկուցեցին, որ հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները նախորդ շաբաթվա ընթացքում տրոլեյբուսներում կազմել են 174 հազար 186, մետրոպոլիտենում՝ 563 հազար 176, ավտոբուսներում՝ 2 միլիոն 577 հազար 695, ընդամենը՝ 3 միլիոն 315 հազար 57։ Նշվեց, որ արձանագրվել է վավերացումների աճ 0.63 տոկոսով կամ 20 հազար 659-ով՝ նախորդ շաբաթվա համեմատ։  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները