Հետևեք մեզ։

1 զոհ․ 11 վիրավոր․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արտենի գյուղում տեղի ունեցած վթարից

12:21, 22 հունիս 2026
1 զոհ․ 11 վիրավոր․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արտենի գյուղում տեղի ունեցած վթարից

Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տեղի ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզել է, որ Արտենի գյուղի սկզբնամասում բախվել են «Ford» և «ZlL» մակնիշների ավտոմեքենաները։ «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտում։

Տասնմեկ քաղաքացի հոսպիտալացվել է, մեկ քաղաքացի՝ զոհվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները