Հետևեք մեզ։

Վարուժան Ավետիսյանի որդին ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

10:44, 05 հուլիս 2023
Վարուժան Ավետիսյանի որդին ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 


Քիչ առաջ նա ազատ է արձակվել։

 


Նշենք, որ հուլիսի 2-ին Ավետիսյանը Երևանի Անգլիական այգում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա ուղղությամբ բացականչել՝ «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։

 


Վարուժան Ավետիսյանի դուստրը վերոնշյալի առնչությամբ տեղեկացրել էր հետևյալը. «Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առեւանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքերով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ:

 


Երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ եղբայրս գտնվում է Կենտրոնի Ոստիկանության բաժնում: Եղբորս հեռախոսն անջատված է եւ չենք կարողանում կապ հաստատել իր հետ: Սա քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն եւ ուրիշ ոչինչ»: