Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-ի առավելապես երեկոյան ժամերին, 23-ի և 25-ի կեսօրից հետո, 26-27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-24-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հունիսի 22-ի ցերեկը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան, 24-ի օրվա ընթացքում սպասվում է, 26-ի գիշերը, 27-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։