Հետևեք մեզ։

Մակրոնից պահանջում ենք ալժիրցի հերոսների աճյունները հանձնել Ալժիրին. Ալիև

10:58, 05 հուլիս 2023
Մակրոնից պահանջում ենք ալժիրցի հերոսների աճյունները հանձնել Ալժիրին. Ալիև

Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք կոշտ բնորոշումներ է տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր Ֆրանսիայի և երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ:

«Ֆրանսիայի ցեղասպանությամբ լի իշխանության ժամանակ սպանվել է մոտ 1,5 միլիոն ալժիրցի։ Ալժիրցի ազատամարտիկների գանգերը մինչ օրս պահվում են որպես պատերազմի գավաթներ Փարիզի թանգարանում։ Մենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից պահանջում ենք այդ հերոսների աճյունները Ալժիրին հանձնել»։

Ալիևը նշել է նաև, որ Ֆրանսիան «պետք է ներողություն խնդրի Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և այլ երկրներից, որոնք Չմիավորման շարժման անդամ են՝ իր գաղութային անցյալի, գաղութային հանցագործությունների և ցեղասպանությունների պատճառով»։