Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցյալի մնացուկ է և չի արտացոլում ներկա իրողությունները. Ալիև

11:05, 05 հուլիս 2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցյալի մնացուկ է և չի արտացոլում ներկա իրողությունները. Ալիև

Ներկայումս միջազգային կազմակերպությունները, հատկապես ՄԱԿ-ը, չեն արդարացնում մարդկության սպասելիքները։ ՄԱԿ-ում լուրջ բարեփոխումներն անխուսափելի են: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տեսակետն է հայտնել Բաքվում կայացած Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «անցյալի մնացուկ է և չի արտացոլում ներկա իրողությունները», պետության ղեկավարն ասել է.

«Մենք կողմ ենք Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնմանը, որպեսզի ավելի շատ երկրներ ներկայացնեն և աշխարհագրական տեսակետից ավելի արդար լինեն։ Ուրախ եմ, որ այսօր աշխարհում աճող կոնսենսուս կա այս գաղափարի վերաբերյալ»։