Հետևեք մեզ։

Արմավիրում բախվել են «Mitsubishi Colt»-ը և «Mercedes ML 500»-ը. կան տուժածներ

17:24, 22 հունիս 2026
Արմավիրում բախվել են «Mitsubishi Colt»-ը և «Mercedes ML 500»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Պտղունք գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes ML 500» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Հովհաննես Ա․-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 4-ամյա Լ․ Ա․-ին և 5-ամյա Ք․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները