Շատ դժվար է խոսել ծրագրերի մասին, երբ Արցախում 120 000 մարդ է շրջափակված, բայց այս ամենից մեր մեջ պետք է ուժ գտնենք առաջ շարժվելու համար։ Եվ հավատացնում եմ, որ այսօրվա օրը դրանցից մեկն է․ մենք հավաքվել են քննարկելու մի կարևոր նախագիծ, որը մեզ հնարավորություն է տալու խոսելու ժամանակակից Երևանի տեսլականի մասին, թե ինչպիսի քաղաք ենք մենք ուզում ունենալ, որը գալիս է դարերի խորքից և գնալու է հավիտայն, բայց ժամանակակից շնչով, մենք պարտավոր ենք այն փոխանցել սերունդներին ուժեղ, գեղեցիկ ու հավիտենական տեսլականով։
Այս մասին Երևանի ճոպանուղու նախագիծը ներկայացնելիս ասաց «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանիդլյանը։
«Ճոպանուղու նախագիծը միտված է լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք պարուրել են Երևանն ու երևանցիներին։ Սա մեր մեգանախագծերից թվով երկրորդն է, առաջինը Երիտասարդական պալատն էր»,-ասաց Թանդիլյանը։
Որպես տրանսպորտային խնդրի լուծումներից մեկը Մանե Թանդիլյանը ներկայացրեց իրենց թիմի ճոպանուղու նախագիծը․ «Մենք այլևս կկարողանանք տեղաշարժվել արագընթաց ճոպանուղու միջոցով, այն փոխելու է նաև մեր կենսակերպը․ լուծելու ենք արագ տեղաշարժի խնդիրը»։
Մանրամասն՝ տեսանյութում․