Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
Այս ցիկլոնն իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ։ Վաղը՝ ցերեկային ժամերին, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմասիճանն այսօրվա համեմատ կնվազի 4-5 աստիճանով»,-հայտնել է Սուրենյանը։