Հետևեք մեզ։

Հայաստանում նախատեսվում է անցկացնել մարզական միջոցառումներ՝ 100 երկրների մասնակցությամբ․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի փոխնախագահի հետ

11:30, 23 հունիս 2026
Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիան շարունակում է ընդլայնել իր գործունեության շրջանակը։ Ասոցիացիայի փոխնախագահ Ազատ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք առաջիկա ծրագրերը, որոնց շրջանակում Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ՝ ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ. այս մաին հայտնել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
 
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում Եվրասիական մարզական բժշկության և վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարին, որը համոզված ենք մեծ պահանջարկ կունենա տարածաշրջանում»,-նշել է նա։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները