Արմավիրի մոտակայքում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին, @ArmeniaSputnik–ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղուց» (ՀԿԵ)։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:55-ին Դալարիկ կայարանում, որի հետևանքով վնասվել է վերգետնյա կապի համակարգը և շոգեքարշը։ Վնասի չափը դեռ անհայտ է, հայտնի չէ նաև՝ արդյոք գնացքների չվացուցակը կփոփոխվի։ Վիրավորներ չկան։
Արմավիրի մոտակայքում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին
12:26, 23 հունիս 2026