Երևան–Գյումրի էլեկտրագնացքի գրաֆիկը խախտվել է «Դալարիկ» կայարանում տեղի ունեցած վթարի պատճառով. 14։25-ին նախատեսված ուղերթը չի կայանա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 11:55-ին Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին: Բախման հետևանքով վնասվել են շարժակազմը և կոնտակտային ցանցը: