Հետևեք մեզ։

ՔՊ-ում ինքնառաջադրումներ են արվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

17:21, 23 հունիս 2026
ՔՊ-ում ինքնառաջադրումներ են արվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց ներկուսակցական քվեարկության հստակ օրն ու ձևաչափն այս պահին դեռ հայտնի չեն։

Պարզ չէ՝ վարչությունն ընտրությունը կատարելու է բա՞ց, թե՞ փակ, գաղտնի քվեարկությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները