Հունվարից սկսած՝ հանրապետության տարածքում տեղումների քանակը եղել է նորմայից ավելի․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Հունիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում՝ հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին, հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ», – ասաց Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է հուլիս ամսվան, ապա, նա նշեց՝ ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս։