Հետևեք մեզ։

Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին, Արագած բարձր լեռնային կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է. Լևոն Ազիզյան

11:58, 24 հունիս 2026
Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին, Արագած բարձր լեռնային կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է. Լևոն Ազիզյան

2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4,3 աստիճան, ինչը նորմայից ցածր է 0,7 աստիճանով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131%-ը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից: Ամենատեղումնառատն էր մարտը, որը Հայաստանում, դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենատեղումնառատն էր»,-նշել է նա: 

Ազիզյանը հավելել է, որ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազամել է 218 մմ և 279 մմ, որը նորմայից բարձր է 3-5 անգամ:

«Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին, Արագած բարձր լեռնային կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է այդ ժամանակահատվածի համար՝ Արագած բարձր լեռնային կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում»-ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները