Հետևեք մեզ։

Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում. Պեսկով

13:29, 24 հունիս 2026
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում. Պեսկով

Այսօրվա դրությամբ Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում, ինչը կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը եղբայրական երկրներ են։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ»-ի թղթակցի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը և նրա ղեկավարությունն այժմ գտնվում են խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ըստ նրա՝ Մոսկվային և Երևանին միավորում է լավ ինտեգրացիան, որը նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին, և ԵԱՏՄ-ն Հայաստանի լավագույն ընտրությունն է ինտեգրացիոն միավորումների շարքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները