Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցություն

13:34, 24 հունիս 2026
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

 

Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Ալկիս Դրակինոսին և Ջորջ Ախալկացիին՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ կատարված արդյունավետ և կարևոր աշխատանքի համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները