Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության հետագա հեռանկարը կդառնա կազմակերպության բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի ընթացքում։
«Բնականաբար, Հայաստանի անդամակցության շարունակման հարցը կլինի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա կդառնա»,-նշել է նա։