Հետևեք մեզ։

Մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը. Իոաննիսյան

13:46, 24 հունիս 2026
Մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը. Իոաննիսյան

Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր. գրել է Դանիել Իոաննիսյանը։

«Այնուհետև, երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն` ի լրումն մեր հաղորդման։

Հետևապես, ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։

Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»,-նշել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները