ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը։
Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, 24News-ին հայտնում են Սահմանադրական դատարանից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները պահանջել են բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկա դատավարությանը։ Պատճառն այն էր, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել։