Հետևեք մեզ։

Բրյուսելը կաջակցի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին

14:11, 24 հունիս 2026
Բրյուսելը կաջակցի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին

Բրյուսելը կաջակցի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի ճանապարհային ցանցին, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։

Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։

Այս մասին մտադրությունների հուշագիրը Բրյուսելում՝ «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկային միջոցառման շրջանակում ստորագրել են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ ՏԿԵՆ:

Ըստ հաղորդագրության, նախագծերն իրականացվում են Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։

Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները