Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հումանիտար առաքելությունից Ֆրանսիա վերադարձած բժշկի մոտ էբոլա վիրուս է հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Սա Ֆրանսիայում վիրուսի առաջին դեպքն է էբոլայի վերջին բռնկման ընթացքում։
Հիվանդը մեկուսացված է, և իշխանությունները շարունակում են շփումների հայտնաբերումը, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ Եվրոպայի բնակչության համար ռիսկը ցածր է։
Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 1094-ի։ 277 մարդ մահացել է վիրուսից։ Էբոլայից մահվան 2 դեպք է արձանագրվել նաև հարևան Ուգանդայում։