Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզի 21-ամյա բնակիչը «Ford Transit»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում

16:59, 24 հունիս 2026
Գեղարքունիքի մարզի 21-ամյա բնակիչը  «Ford Transit»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում

Hունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները