Հետևեք մեզ։

Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, ուղղակի դա անելու համար պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել․ Լևոն Քոչարյան

17:28, 24 հունիս 2026
Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, ուղղակի դա անելու համար պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել․ Լևոն Քոչարյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանը արդարացի որոշում չի ակնկալում Սահմանադրական դատարանից։ Նա իր կարծիքը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ արդարացի կլիներ, եթե ՍԴ-ն արձանագրեր քարոզարշավի և ընտրությունների օրը իշխող «ՔՊ»-ի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումները. ծախսվել է հայտարարագրվածից մի քանի անգամ ավելի գումար, քվեարկության մասնակիցների թվի և մատյանների գրառումների միջև կա 30 հազար ձայնի տարբերություն, ինչպես նաև իրավապահ համակարգն օգտագործվել է սեփական քարոզչության և ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու համար։

 

Քոչարյանն աբսուրդային է որակել այն իրավիճակը, երբ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցելու հայցերի քննությանը, իսկ Սեդա Սաֆարյանին դա թույլատրվել է։ Նա հիշեցրել է, որ Սաֆարյանը 2021 թվականին եղել է «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակում, մինչդեռ այսօրվա բողոքներից մեկը հենց այդ քաղաքական ուժինն է։

Քաղաքական գործիչը նշել է, որ հայցերի քննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով, ինչը հանրությանը հնարավորություն կտա հետևել գործընթացին և հետևություններ անել։

«Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ տուժել և զրկանքներ են կրել, մինչև հիմա էլ շարունակում են դա անել, այնպես որ մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Ուղղակի դա անելու համար պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել, կամ գոնե որոշակի հավանականություն տեսնել դա անելուց առաջ: Հիմա էլ, կարծում եմ օրակարգում կա այդ հարցը կա, թեման փակ չէ: Նորից եմ ասում, այստեղ արդեն մնացած հանգամանքներն է, որ պետք է հաշվի առնել, մնացած ուժերի հետ համատեղ է պետք այդ ամեն ինչը անել: Ես կարծում եմ ցանկացած բան՝ կլինի ընտրություններ, կլինի փողոցային պայքար, այստեղ մի ուժի հարց չէ»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները