Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, աջակցելով ՏԻՄ-երի աշխատակիցներին, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։