Հետևեք մեզ։

Հայաստանի կառավարության անդամների կազմում փոփոխություններ չեն լինի

13:12, 25 հունիս 2026
Հայաստանի կառավարության անդամների կազմում փոփոխություններ չեն լինի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների՝ փոխվարչապետերի և նախարարների կազմում փոփոխությունների կարիք չի տեսնում. այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխությունների կարիք չեմ տեսնում, չեմ նախատեսում։ Գործադիրի այլ մակարդակներում որոշ փոփոխություններմ, մտածում եմ, որ տեղի կունենան»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարությունում փոփոխություններ նախատեսվում են։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները