Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։
«Նրա այցի օրակարգային հարցերից մեկը լինելու է գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական Միություն ապահովելու հնարավորությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե հավանականություն կա, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ընթացքում Երևանում արդեն կհայտարարվի դրա մասին։