Հետևեք մեզ։

Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ

13:48, 25 հունիս 2026
Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ

Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ, չէ՞ որ վարչապետ ընտրվելիս հայտարարել էր, թե «մեզնից մեկն է և կանգնելու է կարմիր լույսի տակ»։ Այս մասին լրագրողներն այսօր հետաքրքրվեցին վարչապետից՝ հարցնելով. «Հիմա մեզնից մեկը չե՞ք, չուժո՛յ եք»։

«Առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում, այդպիսին են անվտանգության ապահովման կարիքները»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Բայց եթե ձեզ հետաքրքրում է, ՀՀ ոչ մի ղեկավար այդքան փողոցներով չի քայլել և չի քայլում և այդքան բնակավայրերում չի լինում։ Այո՛, Հայաստանում խցանումների պրոբլեմ կա, չեմ կարծում, որ ՀՀ վարչապետը պետք է բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ ընկնի»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները