Հետևեք մեզ։

TRIPP նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապարհին քաղաքական կամ ֆինանսական բնույթի խոչընդոտներ չկան. Փաշինյան

14:11, 25 հունիս 2026
TRIPP նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապարհին քաղաքական կամ ֆինանսական բնույթի խոչընդոտներ չկան. Փաշինյան

TRIPP նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապարհին քաղաքական կամ ֆինանսական բնույթի խոչընդոտներ չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա շարունակական աշխատանքային գործընթաց։ Եթե ոչ ամենօրյա, ապա առնվազն ամենշաբաթյա կտրվածքով քննարկվում են ինժեներական, նախագծային, ֆինանսական և լոգիստիկ հարցեր։ Այսինքն՝ գործընթացը գնում է առաջ, և եթե տեխնիկական խնդիրները չխանգարեն, այս տարի ցանկանում ենք արդեն գետնի վրա տեսնել շինարարական աշխատանքներ»,- նշել է վարչապետը։  

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը՝ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է վավերացնել երկկողմ կարևոր փաստաթուղթը և անցնել դրա գործնական իրականացման փուլին։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները