Սիրելի հայրենակիցներ,
հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում մեկնարկելու է ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը: Հայտնում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը։
«Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա հավաք` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների:
Բոլոր մտահոգ քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել»,-գրել է նա։