Դատարանի այս որոշումը համարում ենք իրականում խիզախ` հաշվի առնելով այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս մասին Միքայել Սրբազանի գործով դատական ակտի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց՝ թեև արդարացման բոլոր հիմքերը տեսնում էին, բայց կարևոր էր, որ վերաքննիչ դատարանն արձանագրեց ընդդատության կանոնի խախտումը։
«Էլի կարևոր էր՝ վերաքննիչ դատարանն արձանագրեց ընդդատության կանոնի խախտումը, որի վերաբերյալ մենք հենց առաջին դատական նիստի ժամանակ Երևանի դատավորին ուղիղ այդ միջնորդությունը ներկայացրեցինք, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը: Դատարանը նաև բեկանեց Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել հետ՝ նոր քննության։