Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան կարգավորման իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, ով ընտրվել է Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնի համար, X-ում գրել է թուրք բանագնացը։
«Ավելի քան չորս տարի է, ինչ նրա հետ հաստատել ենք արդյունավետ աշխատանքային հարաբերություններ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր նոր դերում»,-նշել է նա։