Երգչուհի Զիվերտի երևանյան համերգը չեղարկվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Շէնէ հարթակը, որտեղ պետք է կայանար համերգը: Համերգը պետք է կայանար հուլիսի 9-ին:
«Սիրելի ընկերներ, տեղեկացնում ենք, որ Զիվերտի մենահամերգը ցավոք չեղարկվել է՝ ելնելով ֆորս մաժոր իրավիճակներից:
Համերգի տեղափոխման, տոմսերի վերադարձի և բոլոր հարցերի համար կարող եք դիմել երկու եղանակով՝ Tomsarkgh.am (060 276 000) և կազմակերպիչներին՝ «Ստերեոգորոդ»:
Շէնէ-ի թիմը հայցում է ներողամտություն՝ պատճառած անհարմարության համար:
Հուլիս ամսվա միջոցառումների ընթացքում կլինի հյուրասիրություն Շէնէ-ի բարում հատուկ մեր սիրելի հյուրերի համար՝ օգտագործելով #sheneonelove պրոմոկոդը»,- ասված է հայտարարության մեջ: