Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Ժորա Հովհաննիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնությունը բուժառուին հիվանդանոց տեղափոխելիս է եղել։ Բուժառուն մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Իսկ «Toyota»-ի վարորդն աշխատում է ավտոդպրոցներից մեկում՝ որպես ավտովարման հրահանգիչ։